Անգլիայի թագուհին վատառողջ է

0

Մեծ Բրիտանիայի թագուհին Եղիսաբեթ Երկրորդը վատառողջ է, ինչի պատճառով բաց կթողնի Սուրբ Պողոսի տաճարում կայանալիք տոնական պատարագը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին, փոխանցում է «Gazeta.ru»-ն:

Թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Միքայել և Գեորգի Սրբերի 200-ամյակին նվիրված պատարագին թագուհուն կներկայացնի հերցոգ Քենթացին:

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որն ապրիլին նշում էր իր 92-րդ տարեդարձը, աշխարհի ամենատարեց մենապետն է: Նրա կառավարման ժամկետը ռեկորդային է նաև Մեծ Բրիտանիայի պատմության մեջ:

Leave A Reply

Your email address will not be published.