«Ռոմայի» նոր ղեկավարն ակումբում պաշտոն կառաջարկի Տոտիին
«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին մոտ է իտալական ակումբ վերադառնալուն, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
«Ռոմայի» նոր սեփականատեր Դեն Ֆրիդկինը ցանկանում է Տոտիին տեսնել ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնում:
Տոտին կանոնավոր կերպով հաղորդակցվում է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգայի հետ, սակայն նա դեռ չի հանդիպել ակումբի նոր ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ 2019-ի հունիսին լեգենդար ֆուտբոլիստը հեռացել էր «Ռոմայի» տնօրենի պաշտոնից։ 2006թ․ աշխարհի չեմպիոնը ֆուտբոլիստի ամբողջ կարիերան անցկացրել էր «Ռոմայում», իսկ 2017-ին ավարտել էր կարիերան և աշխատանքի անցել ակումբում։