Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել

0

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել։

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ինքը Մովսես Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ, երկար տարիներ ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը:

Leave A Reply

Your email address will not be published.