ԱԱ-2018. Հունիսի 28-ի խաղացանկը

0

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Այսօր` հունիսի 28-ին, կկայանա մրցաշարի 4 հանդիպում, որոնցում միմյանց հետ կմրցեն G և H խմբերի թիմերը:

Երևանի ժամանակով 18:00-ին, Վոլգոգրադի համանուն ստադիոնում կմեկնարկի Ճապոնիայի և Լեհաստանի հավաքականների միջև խաղը, որոնք հանդես են գալիս H խմբում:

Նույն ժամին կմեկնարկի նաև Սենեգալի և Կոլումբիայի հավաքականների խաղը: Հանդիպումը կկայանա Սամարայի «Սամարա Արենա» ստադիոնում:

Խաղային օրը կավարտվի G խմբի թիմերի խաղերով, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին:

Կալինինգրադի համանուն ստադիոնում կմրցեն Անգլիայի և Բելգիայի հավաքականները, իսկ Սարանսկի «Մորդովիա Արենայում» միմյանց կհանդիպեն Պանամայի և Թունիսի հավաքականները:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.