«Իտալական «Միլանը» ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու պատճառով երկու մրցաշրջանով հեռացվել է եվրագավաթներից»,- հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Այդ որոշումը կարող է բողոքարկվել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում (CAS):
Այսպիսով, իտալական ակումբը չի կարողանա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա լիգայում: «Միլանի» փոխարեն խմբային փուլում կխաղա «Ատալանտան», իսկ որակավորման փուլում հանդես կգա «Ֆիորենտինան»:
Public.am