Ալեքսիս Օհանյանն այցելել է «Թումո» և այնտեղ ծառ տնկել.լուսանկար

0

Ինսթագրամյան էջում Ալեքսիս Օհանյանը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում՝ իր հայաստանյան ճամփորդությունից: Երևում է՝ նա արդեն իսկ բավականին տպավորված է: Այսօր Օհանյանը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այնուհետև  նա այցելել է Թումանյանի այգի, տեսանյութում ցույց է տվել  «Թումո» ստեղծարար  տեխնոլոգիաների դպրոցը  նույնիսկ հայերեն ողջունել է ազգակիցներին:

«Ամեն անգամ, երբ գալիս եմ Հայաստան, Երևան, ավելի ու ավելի եմ տպավորվում այն ամենով, ինչ տեղի է ունենում «Թումո»-ում: Այն աշխարհի մակարդակի ինստիտուտ է: Ես տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկատեր ու ներդրող եմ  ու ինձ շատ հպարտացնում է այստեղ՝ Հայաստանում տեսնել այսպիսի լավ ու հիանալի կառույց: Այն այնքան լավն ու հզորն են, որոնք ես տեսել եմ Սիլիկոնային հոտվում, համնաշխարհային այլ տեխնոհանգույցներում: Ես հպարտ եմ ու ոգևորված, որ բոլորդ փոփոխությունների մասն եք, որը Հայաստաին 21 դար է բերում այսպիսի հրաժշալի ձևով: Շարունակեք լինել այդքան լավը, դուք ինձ ոգեշնչում եք»:

Ալեքսիս Օհանյանը հրապարակել է լուսանկար ու գրել, որ իր լավագույն ընկերներից մեկը մանկության տարիներին իրեն է նվիրել արծաթից հայկական մետաղադրամ՝ Նոյան Տապանի և Արարատի գեղազարդմամբ։ «Այդ ժամանակվանից սկսած՝ ես այն միշտ պահում եմ ինձ մոտ աշխարհի որ կետում էլ լինեմ»,-գրել է նա:

Այնուհետև նա այնտեղ ծառ է տնկել:

Vesti.am

Leave A Reply

Your email address will not be published.