Ինչ խաղեր դիտել այսօր
Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը: Արգենտինայի հավաքականի խայտառակ պարտությունից հետո մրցաշարը նոր շունչ ստացավ: Հունիսի 22-ի Մունդիալ-2018-ում խոստանում է գեղեցիկ և գոլառատ խաղերի օր լինել: Այսօր հեռուստացույցների առջև գամված են լինելու նաև Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները, քանի որ նրանց անհրաժեշտ է, որպեսզի Իսլանդիայի ընտրանին ձախողվի:
- ԱԱ 2018, E խումբ, 2-րդ տուր
- Հունիսի 22, 16:00
- «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ
- Բրազիլիա – Կոստա-Ռիկա
Բրազիլիայի հավաքականն առաջին տուրում չկարողացավ հաղթել Շվեյցարիայի ընտրանուն: Այսօր Տիտեի սաներին այլ բան չի մնում անել, քան դուրս գալ խաղադաշտ և ապացուցել, որ առաջին խաղի արդյունքը զուտ պատահականություն էր:
- ԱԱ 2018, D խումբ, 2-րդ տուր
- Հունիսի 22, 19:00
- «Վոլգոգրադ Արենա», Վոլգոգրադ
- Նիգերիա – Իսլանդիա
Խաղային օրվա կենտրոնական խաղը կկայանա Վոլգոգրադ Արենայում, որտեղ Իսլանիայի հավաքականը կմրցի Նիգերիայի ընտրանու հետ: Արգենտինայի հավաքականի ճակատագիրը կախված է այս խաղից (առայժմ այս խաղից): Հաղթելու պարագայում, Իսլանդիայի ընտրանին հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ կներկայացնի:
- ԱԱ 2018, E խումբ, 2-րդ տուր
- Հունիսի 22, 22:00
- «Կալինինգարդ» մարզադաշտ, Կալինինգրադ
- Սերբիա – Շվեյցարիա
Առաջին խաղում հաղթելուց հետո սերբերը կփորձեն ավելացնել միավորների պաշարը: Որքան շատ միավորով նրանք մոտենան Բրազիլիայի հավաքականի դեմ խաղին, այնքան փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը կմեծանան: Սակայն Շվեյցարիայի հավաքականը Բրազիլիայի ընտրանու դեմ խաղում ցույց տվեց, որ զբոսաշրջիկի կարգավիճակով չի ժամանել Ռուսաստան և պայքարելու է մինչև վերջ: