Ի՞նչը ստիպեց գրագետ ռեժիսորին լքել հայրենիքը
Տաղանդավոր ռեժիսոր՝ Արսեն Երեմյանի ֆեյսբուքյան էջը հետևելիս մի պահ հասկանում ես, որ նա երկար ժամանակ է ինչ Միացյալ Նահանգներում է և չի պատրաստվում վերադառնալ հայրենիք: Հայաստանում Արսենը մեծ պահանջարկ ունեցող ռեժիսորների շարքերում էր:
Ի՞նչը ստիպեց գրագետ ռեժիսորին լքել հայրենիքը: Եվ նա վերջի ժամանակահատվածում կտրականապես մերժում էր հարցազրույց տալ լրատվամիջոցներին:
Public.AM — ի թղթակցին հաջողվել զրուցել Արսեն Երեմյանի հետ և ստանալ շատ հարցերի պատասխաններ:
1. Արսեն դուք արդեն մի քանի ամիս է ինչ տեղափոխվել եք Միացյալ Նահանգներ: Աշխատանքի բերումո՞վ եք շարունակում մնալ նահանգներում, թե մշտական բնակություն եք հաստատել:
Այո, բնակվում եմ Միացյալ Նահանգներում: Եվ այստեղ էլ շարունակում եմ իմ գործունեությունը: Տեխափոխվել եմ Լոս Անջելես, որպեսզի առաջ գնամ իմ աշխատանքով, ավելի մեծ դաշտ մտնելու համար:
2. Հայաստանում դուք միշտ պահանջարկ եք ունեցել, որպես լավագույն ռեժիսոր (կլիպմեյկեր): Ի՞նչը ստիպեց ձեց լքել հայրենիքը:
Հայաստանում՝ սահմանափակ է հնարավուրությունները դեպի մեծ ասպարեզ, ինչը չես կարող ասել Ամերիկայի մասին: Չեմ ուզում դոփել նույն տեղում, ինձ ավելին է պետք, նոր դռներ ու բարձունքներ:
3. Նկարահանու՞մ եք տեսահոլովակներ ԱՄՆ-ում: Ում տեսահոլովակն է արդեն նկարահանված:
Ունեմ արդեն 2 նկարահանած տեսահոլովակներ: Այս ամսվա վերջ 3 տեսահոլովակ էլ կնկարահանվի ու կհանձնվի հանրության դատին: Այստեղ ձեռք եմ բերել մեծ թիմ, որտեղ բոլորը պրոֆ մասնագետներ են, թիմում բոլորն արտասահմանցիներ են: Untamed pro.ի նախագահ՝ Վարդան Հակոբյանի օգնությամբ ծանոթացել եմ շատ տաղանդավոր մարդկանց հետ: Մենք միասին ենք շատ նախագծեր կյանքի կոչում: Տվյալ պահին աշխատում ենք մի կարևոր նախագծի շուրջ, որի գլխավոր հերոսուհին ճանաչված երգչուհի է: Կներեք չակերտները չեմ ուզում բացել: Համագործակցում եմ Ամերիկյան ֆիլմ ինդուստրայում մեծ բարձունքների հասած օպերատորների և լուսավորողների հետ:
Վերջերս մասնակցեցի Նյու Յորքում միջազգային մրցանակաբաշխության, որտեղ ներգրավված էին աշխարհի տարբեր ծայրերից լավագույն արտիստները: Այնտեղ բազմաթիվ օտարերկրացիների մեջ մասնակցելով արժանացա «Տարվա լավագույն ռեժիսոր» մրցանակին, ինչը մեծ պատիվ էր ինձ համար:4. Լուրեր են պտտվում, իբրև Արսեն Երեմյանը գտել է իր երազանքների աղջկան և պատրաստվում է ամուսնանալ:
Գիտեք ես զերծ եմ մնում անձնականիս մասին մեկնաբանություններց: Հիմա բոլոր ուժերս կենտրոնացրել եմ կարիերայիս վրա: Ամուսնության մասին լուրերը դատարկ բամբասանքների արդյունք է: Երբ կլինի նորություն այս թեմայի շուրջ՝ խոստանում եմ առաջինը հայտնել public. am -ին:Հեղինակ՝ Դիանա Գրիգորյան