«USA Today»- ը կազմել է բոլոր ժամանակների լ 100 լավագույն մուլտֆիլմերի վարկանիշային ցուցակը: Վարկանիշը կազմվել է մուլտֆիլմերի արձագանքների և համացանցում դրանց հայտնիության հիման վրա:
Այս անգամ առաջին տեղը զարմանալիորեն բաժին չի հասել «Եզնին մշուշում» մուլտֆիլմին:
Նշենք, որ այդ ցանկում ռուսական և խորհրդային միության մուլտֆիլմերն ընդգրկված չեն:
Առաջին տեղում հայտնվել է «Ghibli» ստուդիայի կողմից նկարահանած ճապոնացի ռեժիսորի «Լուսատտիկի գերեզմանը» մուլտֆիլմը, որն էկրանավորվել է 1988 թվականին: Այն հուզիչ և աներևակայելի տխուր պատմություն է երկու երեխայի մասին, որոնց ծնողները զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Երկրորդ տեղում ոչ այդքան տխուր մուլտֆիլմ է՝ «Գլուխկոտրուկը» (անգլ.՝ Inside Out 2015թ.): Այն 11 տարեկան աղջկա մասին է, ում հույզերն իրենց կյաքով ապրում են նրա գլխի մեջ:
Երրորդ տեղում է «Խաղալիքների պատմություն-3» մուլտֆիլմն է, որը նկարահանվել է 2010 թվականին:
Public.am