Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել:
Այդ մասին ֆուտբոլիստը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Շնորհակալություն բժիշկ Մենդելբաումին: Վիրահատությունս շատ լավ է անցել և հենց այսօրվանից սկսվում է ճանապարհը դեպի վերականգնում:
Ինձ դժվար 4 ամիս է սպասվում, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար: Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին` բարեմաղթանքների և աղոթքների համար:
Շնորհակալ եմ նաև իմ ընտանիքին և ընկերներին, ովքեր միշտ իմ կողքին են: Զարմիկս` Վազգենը, արդեն մղում է ինձ սկսել վարժությունները` վիրահատությունից 3 ժամ անց:
Ես կվերադառնամ»,- գրել է Մովսիսյանը:
Public.am