Անզուգական արտիստիկ խառնվածք». Պուտինը հոբելյանի առիթով շնորհավորել է Եվգենի Պետրոսյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոբելյանի առիթով շնորհավորել է ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանին։ Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։
Դիմելով հոբելյանը նշող Պետրոսյանին՝ Պուտինն ընդգծել է, որ վերջինս հաջողությամբ իրեն իրացրել է ստեղծագործական ասպարեզում եւ «վառ էջեր գրել հայրենական էստրադային արվեստի տարեգրության մեջ»։
«Նվիրված երկրպագուները բարձր են գնահատում իմպրովիզի ձեր տաղանդը եւ անզուգական արտիստիկ խառնվածքը»,- գրել է նախագահը։
Եվգենի Պետրոսյանը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ռեժիսոր, գրող, հաղորդավար։ Նա իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է երկրորդ երեխայի լուսանկարը. հինգերորդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, նրան որդի է պարգեւել, որին տվել են Վահան անունը։