Սերենա Ուիլիամսը վնասվածք է ստացել
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը վնասվածք է ստացել թենիսի ԱՄՆ-ի Բաց առաջնության կիսաեզրափակիչի՝ Վիկտորիա Ազարենկայի հետ խաղում:
38-ամյա Ուիլիամսը ստացել է ձախ ոտնաթաթի վնասվածք:
Հիշեցնենք, որ Վիկտորիա Ազարենկան հաղթանակ է տարել Ուիլիամսի նկատմամբ 1:6, 6:3, 6:3 հաշվով և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ սեպտեմբերի 13-ին կմրցի ճապոնացի Նաոմի Օսակայի հետ: