Land Rover-ը նոր ամենագնացը զինել է տուրբոդիզելային շարժիչով եւ հզոր հիբրիդային տարբերակով
Land Rover ընկերությունը պատրաստել է Defender ամենագնացի նոր տարբերակներ․ մոդելը, որը վաճառվում է այս տարվա գարնանից, ձեռք է բերել տուրբոդիզելային շարժիչ եւ թոփային 404-ուժանի հիբրիդային մոդիֆիկացիա։ Դրանից բացի, հայտնվել է X-Dynamic լրակազմ եւ կոմերցիոն Hard Top (90-ի եւ 110-ի համար) վարորդի եւ առջեւի մեկ ուղեւորի նստատեղով, հայտնում է «Մոտորը»։
Հիմա հավաքածուում ամենահզոր Defender-ն է դարձել P400e հիբրիդը․ այս ամենագնացն ունի հիբրիդային սարքավորում՝ 300-ուժանի «տուրբոքառյակ» 2.0-ի հիմքի վրա, լրացված էլեկտրաշարժիչով։ Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 404 ձիաուժ եւ 640 Նմ պտտման պահ։ Այսպիսով, նորույթն ավելի հզոր է P400 տարբերակից (400 ձիաուժ) եւ ժամում մինչեւ 100 կմ արագությունը զարգացնում է 5,6 վայրկյանում 6,1 վայրկյանի դիմաց։
Դրանից բացի, շարժիչային գամման լրացվել է Ingenium ընտանիքի բիտուրբոդիզել 3.0-ով։ Այն հասանելի է գերլարման 3 տարբերակով՝ 200 ուժ եւ 500 Նմ, 249 ուժ (570 Նմ) եւ 300 ուժ (650 Նմ)՝ համապատասխանաբար D200, D250 եւ D300 նիշերով։ Բոլոր մոդիֆիկացիներում դրված է 48-վոլտանոց շարժիչ եւ 8-դիապազոնանի ավտոմատ փոխանցման տուփ։ Կախված թափքի տեսակից եւ շարժիչի հզորությունից՝ տեղից վազքը մինչեւ «հարյուրյակ» տեւում է 6,7-ից մինչեւ 10,2 վայրկյան։ Մեծ Բրիտանիայում նորույթն արդեն հայտնվել է դիլերների մոտ եւ արժե 35,8 հազար ֆունտ սթերլինգ։
X-Dynamic լրակազմում (90 եւ 110 թափքի համար) ամենագնացը կարելի է պատվիրել նոր գույներով՝ սպիտակ Yulong White, արծաթագույն Silicon Silver եւ մոխրագույն Carpathian Grey, ինչպես նաեւ կոնտրաստային տանիքով։ Հասանելի է ծալովի գործվածքային տանիք (Defender 110-ի համար), կախոցի այլ կարգավորումներ (Defender 90-ի համար), Meridian Sound System աուդիոհամակարգ, պրոյեկցիոն դիսփլեյ, առջեւ հակամառախուղային լուսարձակներ, սեւ եւ մոխրագույն սկավառակներ։