Եֆրեմովի դուստրը պատմել է մոր կողմից ծեծի մասին Զեմֆիրայի երգերի հնչյունների ներքո

0

Դերասան Միխայիլ Եֆրեմովի դուստրը՝ Աննա Մարիան, YouTube-յան «Между нами» ալիքին տված նոր հարցազրույցում խոստովանել է, որ գրեթե չի հիշում իր մանկությունը, սակայն հիշում է ծեծը, որն իրեն ալկոհոլային հարբածության վիճակում հասցրել է մայրը՝ դերասանուհի Քսենիա Կաչալինան։ Եվ այդ ամենը տեղի է ունեցել Զեմֆիրայի երգերի հնչյունների ներքո։

«Եթե միացնեք Զեմֆիրայի մի քանի երգ (ինչ հեգնանք, Զեմֆիրան իմ կնքամոր մտերիմ ընկերուհին է) ինձ մոտ վիետնամական հիշողություններ կառաջանան։ Մայրս սիրում էր Զեմֆիրային, խմել ու Զեմֆիրայի երգի հնչյունների ներքո ծեծել ինձ»,- հայտարարել է Աննա Մարիան։

Նա նշել է, որ մոր հանդեպ ջերմ զգացմունքներ չունի։ Նրա խոսքով՝ հոր հետ հարաբերությունները լավ են եղել. նա խոստովանել է, որ նրան սիրել է որպես մարդ, սակայն իրենք հազվադեպ են հանդիպել։ Նա չի հիշում՝ արդյոք մայրն ասել է, որ սիրում է իրեն, թե ոչ։

Дочь Михаила Ефремова Анна Мария рассказала о своей небинарности,  отношениях с девушкой и алкоголизме матери | СПЛЕТНИК


Leave A Reply

Your email address will not be published.