«Բարսելոնան» ներկայացրել է ակումբի երրորդ համազգեստը
Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի երրորդ համազգեստը՝ նախատեսված 2020/21 մրցաշրջանի համար:
«Բարսելոնայի» երրորդ համազգեստը վարդագույն է, իսկ ակումբի և հովանավորների տարբերանշանները մուգ կապույտ գույնի են:
Նոր համազգեստը ներկայացնող ֆուտբոլիստների թվում է եղել նաև թիմի առաջատար Լիոնել Մեսին: