Բոյարսկու կինը՝ ամուսնու հարբեցողության մասին
Թատրոնի և կինոյի դերասանուհի Լարիսա Լուփիանը պատմել է, որ Միխաիլ Բոյարսկու հետ իրենց ամուսնությունը վտանգի տակ է ալկոհոլի հանդեպ դերասանի ունեցած հակվածության պատճառով:
Թատրոնի և կինոյի դերասանուհի Լարիսա Լուփիանը պատմել է, որ Միխաիլ Բոյարսկու հետ իրենց ամուսնությունը վտանգի տակ է ալկոհոլի հանդեպ դերասանի ունեցած հակվածության պատճառով:
Լուփիանի խոսքով՝ «Դ՛Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմի նկարահանումից հետո Բոյարսկին և նրա ընկերները սկսել են հաճախ հանդիպել և խմել: «70-ականները հարբեցողության ժամանակներ էին: Այժմ երիտասարդությունը յոգայով է զբաղվում, առողջ ապրելակերպ է վարում, իսկ մեր տղամարդկանց հարցում բախտը չբերեց այն ժամանակ, նրանք սարսափելի խմումէին. դժվար էր ընտանիքում, դժվար էր մեր երեխաների, մայրերի համար. երկիր ընդհանրապես այն ժամանակ հարբում էր»,- ասել է Լուփիանը:
Բոյարսկու կինը նաև պատմել է, որ ավտովթարից հետո դերասանին արգելել են խմել, սակայն նա շարունակում է դա անել:
Public.am