«Այս ֆոտոշարքի համար մտել եմ ճահիճը». Էվա Խաչատրյանի նոր կերպարն ու խենթ քայլը. 20 փաստ՝ դերասանուհու մասին

0

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է լուսանկարիչ Հակոբ Քալաշյանի հետ: Գեղեցիկ կադրերի համար Էվան, նույնիսկ, խենթ քայլի է դիմել, որի մասին պատմել է NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրում՝ բացահայտելով իր մասին մի քանի այլ հետաքրքիր ու ընդհանուր փաստեր:

Էվա, առավոտդ սկսվում է

Նախաճաշով եւ մի բաժակ սուրճով:

Սնունդ կամ ըմպելիքառանց որի չես պատկերացնում օրդ:

Սառը սուրճ:

Կերակուրորը տանել չես կարողանում:

Ոլոռով ապուր:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 168 սմ, քաշս՝ 59 կգ:

Տղաների մեջ այն հատկանիշներըորոնք ամենից շատ ես գնահատում:

Հավատարմությունն ու ուժը, զարգացված լինելն ու զսպվածությունը:

Սիրահարվա՞ծ եսթե՞ սիրում ես:

No Commemt…

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Էվա. անունս կրճատելը կամ փոփոխելը մի քիչ բարդ է:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Չունեմ… միգուցե, շատ արագ ատրակցիոնից վախենամ օգտվել (ժպտում է):

Ամենախենթ քայլըոր երբեւէ արել ես:

Այս ֆոտոշարքի համար մտել եմ ճահիճը:

Ի՞նչը երբեք չես ների:

Այն սուտը, որը կարող է հոգիդ խռովել:

Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:

Չեմ գտել նրան…

Քո ականջակալներում հաճախ հնչում է…

Meta and The Cornerstones, Joe Goddard, Leon Bridges- “Coming Home”:

Ի՞նչ ես ամենից համեղ պատրաստում:

Ձվածեղ (ծիծաղում է):

Երեք իրոր պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Հեռախոս, ականջակալ, մեքենայի բանալի:

Գույնորը լավագույնս բնորոշում է քեզ:

Սպիտակ, երբեմն՝ կարմիր:

Երեւանում ամենասիրելի վայրդ:

Իմ սեր թատրոնը՝ Կամերայինը:

Քո բնավորության ամենաբարդ գիծը:

Չունեմ այդպիսիք:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչի՞ց:

Անգործությունից, եւ դեռ նեղվելու ընթացքի մեջ եմ:

Ամենազավեշտալի բամբասանքըոր երբեւէ քո մասին լսել ես:

Չգիտեմ՝ անկեղծ…

Ամենաչսիրածդ հարցըոր տալիս են:

Բա ե՞րբ ես ամուսնանում (ծիծաղում է):


Leave A Reply

Your email address will not be published.