Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ

0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին ասվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործչի, ով շատ բան  է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում Ձեր անձական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական, գործընկերային կապերի ամրապնդման գործում։

 Ի սրտե մաղթում ենք ամուր առողջություն, բարեկեցություն, ոգու ամրություն։

Հարգանքով՝ Վլադիմիր Պուտին»:  

Leave A Reply

Your email address will not be published.