Սուլշերը տրանսֆերային պահանջ է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում լրջորեն ուժեղացնել թիմի կազմը:
The Guardian-ի տեղեկություններով՝ նորվեգացի մասնագետն ակումբի ղեկավարությունից պահանջել է ձեռք բերել 3 ֆուտբոլիստ՝ կենտրոնական պաշտպան, աջ եզրային կիսապաշտպան և կենտրոնական հարձակվող:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է տրանսֆերներին հատկացնել շուրջ 80 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանչեսթերյան ակումբը մինչև մրցաշրջանի մեկնարկ հրաժեշտ կտա կիսապաշտպաններ Ջեսի Լինգարդին և Անդրեաս Պերեյրային: