«Զգացմունքային ու ոչ գռեհիկ…». Նատալյա Օրեյրոն լուսանկարվել է թոփլես ու առանց դիմահարդարման
Նատալյա Օրեյրոն լուսանկարվել է թոփլես՝ որոշելով ցույց տալ բնական գեղեցկությունը։
«Վայրի հրեշտակը» սերիալում կրակոտ ու ռոմանտիկ Միլագրոսի կերպարը մարմնավորած դերասանուհին պատկերված է անկողնում, արձակել է մազերն ու դիմահարդարված չէ։
Նատալյան անկեղծ կադրերն ուղեկցել է արգենտինացի պոետ Խուլիո Կորտասարի զգացմունքային տեղերով. «Ես դիպչում եմ շուրթերիդ, մատս սահեցնում եմ շուրթերիդ անկյունով ու այն այնպես նկարում, ասես ես եմ ստեղծել, ասես բերանդ առաջին անգամ է բացվել, եւ բավական է կկոցեմ աչքրես, որ այն այլեւս չլինի, իսկ հետո ամեն ինչ նորից սկսել…»:
Օրեյրոյի երկրպագուները չեն թաքցրել հիացմունքը. «Չեմ կարողանում աչք կտրել այս գեղեցկությունից», «Ուժը պարզության մեջ է», «Ինչ հիասքանչ կին», «25 տարեկանի տեսք ունես», «Աշխարհի ամենագեղեցիկ կինը», «Զգացմունքային ու ոչ գռեհիկ…»: