Կալիֆոռնիայում արջը ներխուժել է խանութ եւ չիփսեր գողացել

0

Կալիֆոռնիայում արջը ներխուժել է խանութ եւ չիփսեր գողացել09:02, 24.08.2020Տարածաշրջան:Աշխարհում
Թեմա: Պատահարներ

Կալիֆոռնիայում մթերային խանութի հաճախորդ Ադինա Բայդուն նկարել է պահը, երբ արջը ներխուժում է մթերային խանութ եւ դուրս գալիս չիփսերի փաթեթով, հաղորդում է UPI-ն։

Կինը պատմել է, որ դուրս էր գալիս Կինգս Բիչում խանութից, երբ սարսափել է՝ տեսնելով արջին։

Նախ կինը տեսանկարահանել է պահը, երբ արջը ուտում է ինչ-որ աղբ փողոցում։

Այնուհետեւ նա տարել է իր գնած մթերքը դեպի ավտոմեքենան եւ վերադարձել որոշ ժամանակ անց։

Այդ անգամ նա նկարել է պահը, երբ արջը դուրս է եկել խանութից՝ բերանում չիփսեր։

Կինը հրապարակել է տեսանյութը Համացանցում։

Leave A Reply

Your email address will not be published.