Հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ. Վերա Բրեժնեւան հանգստի է մեկնել

0

Երգչուհի Վերա Բրեժնեւան, հավանաբար, ռուս հայտնիներից վերջինն է ընդհատել կանարտինի ռեժիմն ու հանգստի մեկնել։ Միայն թե «Վիա Գրա» խմբի նախկին մենակատարը նախընտրել է չբացահայտել հանգստի վայրը։

Փոխարենն արտիստը խոստովանել է, որ մարտից գրեթե չի ճամփորդել, իսկ եթե Ռուսաստանի սահմանները լքել է մեքենայով կամ գնացքով։

«Առաջին թռիչքը 5 ամսվա ընթացքում։ Սա 18 տարվա ընթացքում թռիչքների առումով ամենամեծ դադարն էր։ Թեթեւ անհանգստություն թռիչքից առաջ… իսկ հետո երկնքի անթերի գեղեցկությունը… Եվ, չգիտես ինչու, միշտ թվում է, որ երկնքում մեզ ավելի լավ են լսում»,- Instagram-ում գրել է Բրեժնեւան՝ օդանավակայանում արված լուսանկար հրապարակելով։

Համացանցում ենթադրել են, որ Վերան Թուրքիա է մեկնել, ուր սահմանները բացելուց հետու ուղեւորվել է ռուսական շոու-բիզնեսը կամ Իտալիա, ուր արտիստն ամուսնացել է Կոնստանտին Մելաձեի հետ։ Երգչուհին ու նրա ամուսինը Ֆորտե դեյ Մարմի հանգստավայրում ընդհանուր տուն ունեն, այնպես որ, հնարավոր է, նրանք Եվրոպական Միություն մեկնելու իրավունք ունեն։

Leave A Reply

Your email address will not be published.