Գեղեցկուհի մայրիկ. Սոնա Հովհաննիսյանի լուսանկարը

0

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան երկար, պուտավոր շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Ռեփեր Միշոյի կինն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Այս վայրում կարծես Նորավանքը հանդիպում է Կալիֆոնիայի լողափին»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ անկեղծ հարցազրույցում հաղորդավարուհին առաջին անգամ խոսել էր մայրության ու որդու մասին: «Հետաքրքիր է… ամբողջ կյանքիս ընթացքում մտածել եմ, որ միայն մեկ երեխա եմ ցանկանում ունենալ, բայց այն վայրկյանին, երբ նա ծնվեց, ինքս ինձ մտածեցի՝ «Երանի՜ այս հրաշքը կարողանայի վերապրել»: Իսկապես, ճիշտ են ասում՝ այսպիսի ուրիշ զգացմունք չկա: Նրա ժպիտն առաջին բանն է, որը հիմա ամեն առավոտ սպասում ենք տեսնել: Եւս մի զարմանալի բան կա՝ դու դառնում ես ավելի արդյունավետ ու արագ, քանի որ գիտակցում ես, որ մինչ երեխան քնած է, շատ քիչ ժամանակ ունես, որպեսզի շատ բաներ կարողանաս հասցնել»,- նշել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.