Եվրոպայի լիգա. Կիսաեզրափակիչի խորհրդանշական հավաքականը
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի խորհրդանշական հավաքականը: Դոնեցկի «Շախտյորին» 5:0 հաշվով հաղթած իտալական «Ինտերն» ունի 7 ներկայացուցիչ:
Դարպասապահ. Սամիր Հանդանովիչ («Ինտեր»):
Պաշտպաններ. Սերխիո Ռեգիլոն («Սևիլիա»), Ստեֆան դե Վրեյ («Ինտեր»), Դանիլո Դ՛Ամբրոզիո («Ինտեր»):
Կիսապաշտպաններ. Սուսո («Սևիլիա»), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Նիկոլո Բարելա («Ինտեր»), Խեսուս Նավաս («Սևիլիա»):
Հարձակվողներ. Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Ռոմելու Լուկակու («Ինտեր»):
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Ինտերը» կմրցի «Սեւիլիայի» հետ: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում: