66-ամյա Լյուբով Ուսպենսկայան երեխայի է որդեգրել

0

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հանկարծակիորեն երկրորդ անգամ մայր է դարձել։ 66-ամյա արտիստը բազմաթիվ անգամներ նշել է, որ ցանկանում է սեփական առանձնատանը եւս մեկ անգամ փոքրիկի ոտնաձայներ լսել եւ իր միկրոբլոգում հայտնել, որ իր կյանքում փոքրիկ երեխա է հայտնվել։

Արտիստը տղայի է որդեգրել եւ իր միկրոբլոգում հրապարակել նրա հետ հանդիպման տեսագրությունը։ «Ընկներ, այսօր ինձ համար երջանիկ օր է։ Եվ ոչ ոք ու ոչինչ չի կարող ինձ տխրեցնել։ Ես երազում էի որդու մասին, երազում էի մանկական ծիծաղի մասին, իմ տանը մանկական աղմուկի ու բղավոցի մասին։ Բոլորին ցանկանում եմ զգալ այս պահը»,- գրել է երգչուհին։

Ավելի ուշ պարզվել է, որ Ուպսենսկայան կատակել է. տղան ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովի եւ նրա նախկին կնոջ՝ Միլանայի որդին է։ Արտյոմը ժամանակավորապես հյուրընակել է արտիսին։ Ավելի ուշ փոքրիկը տեսախցիկի առաջ խոստովանել է, որ իր մոտ ամեն ինչ հիանալի է։

Leave A Reply

Your email address will not be published.