Մայրանալ պատրաստվող Լիլուի ու որդու ջերմ գրկախառնությունը
Երգչուհի Լիլուն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող Լիլուն սպասում է երկրորդ երեխայի ծնունդին. երգչուհին, որը մեծացնում է որդուն, դուստր կունենա։ Կադրում մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Լիլուն սեւ շապիկ է կրում ու դիմահարդարված չէ։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Լիլուն դեղին զգեստ էր կրում։ Լուսանկարում երիտասարդ մայրիկը սպիտակ կոշիկներ էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Շատերն ասում են՝ չե՞ս նեղվում այս կարգավիճակում նկար տեղադրելուց։ Իհարկե ոչ, ուզեմ, չուզեմ, 9 ամիս սենց կլոր եմ լինելու, ինչի համար երջանիկ եմ ուղղակի։ Թող Աստված սենց կլորացնի բոլոր նրանց, ովքեր անհամբեր սպասում են։ Ես չեմ կարոտում նիհար ժամանակներս, այնպես որ կարիք չուներ հին նկար պոստ անելու»։