«Միլանը» բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ

0

Իտալական «Միլանը» ցանկանում է վարձակալել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյին, տեղեկացնում է Sky Italia-ն:

«Միլանը» ցանկանում է վարձակալել 25-ամյա ֆուտբոլիստին, իսկ 1 տարի անց 35 միլիոն եվրոյով ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը:

Նշվում է, որ ինքը՝ Բակայոկոն, ցանկանում է վերադառնալ «Միլան», որտեղ հանդես է եկել 2018/19 մրցաշրջանում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բակայոկոն, հանուն «Միլան» վերադարձի, պատրաստ է աշխատավարձի կրճատման:

Leave A Reply

Your email address will not be published.