TikTok-ը սպառնացել է դատի տալ Թրամփի վարչակազմին
TikTok-ը սպառնացել է դատի տալ Թրամփի վարչակազմին` նախագահական հրամանագրի pat0arwv, որն արգելում է ամերիկյան ընկերություններին եւ անհատներին գործեր վաչել ByteDance-ի հետ:
Նախօրեին Թրամփը հրամանագիր էր ստորագրել` պնդելով, որ չինական ընկերությունը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար:
«Մենք ցնցված ենք նախագահի վերջին րոշումից, որը կայացվել է առանց պատշաճ ընթացակարգերի»,- նշվում է TikTok-ի հայտարարության մեջ: «Ողջ տարվա ընթացքում մենք աշխատել ենք Միացյալ Նահանգների կառավարության հետ բարեխիղճ համագործակցության ուղղությամբ` արտահայտված մտահոգությունները կառուցողականորեն լուծելու համար: Փոխարենը, մենք բախվեցինք նրան, որ վարչակազմն ուշադրություն չի դարձրել փաստերի վրա, թելադրել է պայմանագրի պայմանները` առանց ստանդարտ իրավական ընթացակարգերի եւ փորձել է մասնակցել մասնավոր ձեռնարկությունների միջեւ բանակցություններին»,- հավելել է նա:
TikTok-ը ենթադրել է, որ կարգադրությունն ապօրինի էր եւ կարող է դատարանում վիճարկել այդ հրամանը:
«Մենք կօգտագործենք մեզ հասանելի բոլոր միջոցները` օրենքի գերակայության եւ մեր ընկերության եւ մեր օգտատերերի նկատմամբ արդար վերաբերմունքի ապահովման համար եթե` ոչ վարչակազմի, ապա ԱՄՆ դատարանների կողմից»,- նշել են ընկերությունում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել էր ByteDance-ի հետ գործարքի ամբողջական արգելքի մասին, որը պատկանում է TikTok-ին, չնայած Microsoft Corp-ը բանակցություններ է վարում հավելվածի հնարավոր է ձեռք բերման վերաբերյալ: