Բնական շպար, ոճային ակնոց. Մարինկա Խաչատրյանի լուսանկարը
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում։ Մարինկան արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարինկան մուգ գույնի տաբատ էր կրում, կապույտ բլուզ։ Դերասանուհին սպորտային կոշիկներ էր ընտրել ու գլխարկ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Բարի օր բոլորին»,- մեկնաբանություններում գրել էր Մարինկան։