Դիդյե Դրոգբան հայտարարել է Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու մտադրության մասին
Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան կարող է ստանձնել Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:
Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու մտադրության մասին 42-ամյա Դրոգբան հայտարարել է Աբիջանում ունեցած ելույթի ընթացքում:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլն իր լավագույն ժամանակները չի ապրում: Ֆուտբոլը սպորտ է բոլորի համար և այն պետք է հասանելի լինի բոլորին:
Ես պատրաստվում եմ առաջադրել թեկնածությունս Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում և լուծել բոլոր խնդիրները»,- Դրոգբայի խոսքը փոխանցում է The Sun-ը:
Ավելի վաղ Կոտ դ՛Իվուարցի նախկին ֆուտբոլիստը նշանակվել էր Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի տեղակալի պաշտոնում: