Ամենաչսիրած թրենդը, սրտի «կարգավիճակն» ու «Բա չե՞ս ուզում ամուսնանալ» հարցի պատասխանը. 20 փաստ Ժաննա Վելիցյանի մասին

0

Հումորային, երբեմն էլ զարմանալի եւ անսպասելի՝ այսպիսի բացահայտումներով է լի NEWS.am STYLE-ի՝ «20 փաստ հայտնիների մասին» բլից խորագիրը, որի այսօրվա հերոսուհին դերասանուհի Ժաննա Վելիցյանն է: Նա բացահայտել է իր չսիրած թրենդը, սրտի «կարգավիճակը», ֆոբիաներն ու իր մասին շատ տարբեր այլ փաստեր…

Առավոտդ սկսվում է

Մեկ բաժակ մաքուր ջրով:

Սնունդ կամ ըմպելիքառանց որի չես պատկերացնում օրդ:

Չկա նման բան:

Կերակուրորը տանել չես կարողանում:

Սնկով պատրաստված ցանկացած բան:

Հասակդ ու քաշդ:

Քաշս՝ մոտ 50 կգ, հասակս`1.68 սմ:

Շոուբիզնեսում ամենամոտ ընկերներդ:

Չեմ սիրում այդ բառակապակցությունը (ժպտում է):

Ամենանորաձեւ հայտնի հայուհիներնըստ քեզ:

Չգիտեմ… ոչ ոք չեկավ մտքիս:

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Ժանուկ, Ժան, Ժանուլյա, Ժաննետա, Ժնե, անգամ Ժորժետա, բայց, թե ինչու՝ չգիտեմ (ծիծաղում է):

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Սարսափում եմ օձերից:

Թրենդներից ի՞նչը տանել չես կարողանում:

Փումփուլիկով հողաթափերը:

Սիրահարվա՞ծ եսթե՞ սիրում ես:

Երկուսն էլ:

Ֆիլմորը միշտ կարող ես դիտել:

«Կյանքը հիասքանչ է»/Life is beautiful(1997):

Քո ականջակալներում հաճախ հնչում է

Led Zeppelin, Queen, Jackson, Bath Hart, The Beatles, Pink Floyd, Մեսչյան, Կոմիտաս, Project LA, ու այսպես անվերջ: Հա, մոռացա՝ նաեւ Սպիտակցի Հայկո եւ Թաթուլ (ծիծաղում է):

Ի՞նչն ես ամենից համեղ պատրաստում:

Մաման ասաց՝ «Ֆունչոզա»:

Երեք իրոր պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Հեռախոս, պայուսակ, բանալի:

Գույնորը լավագույնս բնորոշում է քեզ:

Գուցե, չի բնորոշում, բայց երկնագույն:

Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:

15 տարեկանում, ընկերուհուս:

Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:

Ընկերներիցս մեկի… Իրեն խելոք չէր պահել (ծիծաղում է):

Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվելի՞նչ առիթով:

Այս տարի՝ իմ ծննդյան օրը` մայիսի 20-ին, ծնվեց ընկերուհուս դուստրը:

Ամենազավեշտալի բամբասանքըոր երբեւէ քո մասին լսել ես:

Որ ամուսնացած եմ եւ երեխայի եմ սպասում:

Ամենաչսիրածդ հարցըոր տալիս են:

«Բա չե՞ս ուզում ամուսնանաս»: Չէ՛, չեմ ուզում:



Leave A Reply

Your email address will not be published.