Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց բոսնիացիներին
Ֆուտբոլի կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ավարտեց պայքարը Լյուքսեմբուրգում անցկացված Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում:
B Լիգայի B4 խմբի վերջին՝ 3-րդ տուրում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը 1:3 հաշվով պարտվեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:
Հայաստանի թիմից միակ գնդակը 29-րդ րոպեին խփեց Ռուզաննա Ինջյանը: