«Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին». Քենդալ Ջենները՝ Chanel-ի անկեղծ ֆոտոշարքում
Սուպերմոդել Քենդալ Ջենները, որը հեռուստահաղորդավար Փիրս Մորգանն անվանել է միaկ գեղեցկուհին Քարդաշյանների ընտանիքում, նկարահանվել է ֆրանսիական Chanel նորաձեւության տան անկեղծ գովազդային արշավում։ Կադրերը հրապարակվել են ֆոտոշարքի հեղինակների Instagram-յան էջերում։ Ֆոտոշարքի լուսանկարները կհրապարակվեն Chaos SixtyNine պաստառների բացառիկ հրատարակությունում։
Սեւ-սպիտակ լուսանկարներում գեղեցկուհի Ջենները, որը հիասքանչ կազմվածք ունի, պատկերված է թոփլես, կրում է անդրավարտիք, կիսաթափանցիկ զուգագուլպա ու բոտֆորտներ։ Նրա կերպարն ամբողջացնում են գոտին, որը զարդարված է քարերով, ինչպես նաեւ Chanel-ի լոգոյով ձեռնոցները։ Այս գեղեցկությունը ֆիքսել են լուսանկարիչներ Լուիջին եւ Յանգոն, որոնց աշխատանքները բազմաթիվ անգամներ հայտնվել են «Vogue» ամսագրերի էջերին։ Վիզաժիստը Գեորդի Սանդեւն է եղել։