Հայտնի է ցանկացած iPhone կոտրելու միջոցը

0

Apple սմարթֆոնների եւ պլանշետների պրոցեսորներում ներկառուցված խոցելիությունը թույլ է տալիս շրջանցել դրանց պաշտպանությունը, հայտնում է Digitpol կիբերանվտագության գործակալությունը՝ վկայակոչելով Pangu մշակողների չինական թիմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ խնդիրը կապված է SEP (Secure Enclave Protection) պրոցեսորների հետ, որոնք պատասխանատու են գաղտնի տեղեկությունների պահպանման համար, այդ թվում՝ գաղտնաբառերի եւ կենսաչափական տվյալների:

Հաքերության համար օգտագործվում է Checkm8 էքսփլոյթը, որը շրջանցում է սարքի ավտոմատ արգելափակումը գաղտնաբառը հավաքելու տասը սխալ փորձերից հետո: Արդյունքում հարձակվողը կարողանում է գտնել գաջեթի ապաարգելափակման կոդը։ Փորձագետները պարզաբանում են, որ սարքը կոտրելու համար հաքերին հարկավոր է ֆիզիկական մուտք ունենալ սարքին։

Ըստ մասնագետների՝ խոցելիությունը հնարավոր չէ վերացնել ծրագրային մակարդակով:

Leave A Reply

Your email address will not be published.