Ֆլիկ․ Ցավալի պարտություն էր, պետք է դասեր քաղենք

0

Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է «Աթլետիկոյից» կրած 0:4 հաշվով պարտությունն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Մադրիդում։

«Մենք կարող ենք պատասխան խաղում, տանը, երկրպագուների աջակցությամբ ամեն խաղակեսում երկու գոլ խփել եւ շտկել դրությունը։ Մենք կպայքարենք «Կամպ Նոու» ստադիոնում։ Դրա համար պետք են մեր երկրպագուները։

Առաջին խաղակեսում վատ էինք խաղում, թիմային խաղ չկար, պրեսինգի չէինդ դիմում։ Առաջին խաղակեսից կարեւոր դաս քաղեցինք, վերջնամասն ավելի լավ անցկացրինք։

Հիասթափված չեմ, գոհ եմ մեր թիմի մրցաշրջանից։ Շատ վնասվածքներ ենք ունեցել։ Պարտությունը նույնպես ֆուտբոլի մի մասն է։ Ցավալի պարտություն էր, պետք է դասեր քաղենք։ Բայց մեր կազմը երիտասարդ է, արդարացումներ չեմ փնտրում»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Marca-ն։

Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա մարտի 3-ին։

Leave A Reply

Your email address will not be published.