«Արարատ 73». լեգենդի վերադարձը՝ ֆիլմի տեսքով. պրեմիերա, կարմիր գորգ ու անակնկալներ
Փետրվարի 5-ին «ԿինոՄոսկվա» կինոթատրոնում կայացավ «Արարատ 73» ֆիլմի մեծ պրեմիերան։ Երեկոն վերածվեց հիշողության ու հուզմունքի յուրօրինակ ճանապարհորդության՝ ավագ սերնդին վերադարձնելով անցյալ, իսկ երիտասարդներին հնարավորություն տալով զգալ այն նույն սրտի թրթիռը, որն ապրել էր հեռուստադիտողը դեռևս 1970-ականներին։
«Արարատ 73»-ը ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր սպորտային դրաման է՝ նվիրված «Արարատ» ֆուտբոլային թիմի պատմական հաղթանակին և թիմի գլխավոր մարզիչ, խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին։ Նրա գլխավորությամբ երևանյան թիմը կարողացավ անհնարինը դարձնել հնարավոր՝ մեկ տարվա ընթացքում նվաճելով ինչպես ԽՍՀՄ գավաթը, այնպես էլ ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։
Այս հաղթանակը վերածվեց ոչ միայն մարզական հաջողության, այլև միասնության, կամքի ու ոգու ուժի խորհրդանիշի՝ ամրագրվելով հայկական սպորտի պատմության մեջ։
Ֆիլմի պրեմիերային ներկա էին դերասանական կազմի ներկայացուցիչներն ու ֆուտբոլային լեգենդները։ Սակայն երեկոն ուներ նաև հատուկ անակնկալ. ֆիլմի ստեղծագործական թիմի ջանքերով «ԿինոՄոսկվայում» ցուցադրվեց ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը, որը 1992 թվականին փոխանցվել է «Սպարտակ Մոսկվա» ֆուտբոլային ակումբին՝ մշտական պահպանման։
Գավաթի վրա նշված են ԽՍՀՄ ֆուտբոլի մրցաշարերի բոլոր հաղթող ակումբների անունները՝ ստեղծումից մինչև վերջին մրցաշրջան։ Այդ թվում՝ նաև «Արարատ»-ը։

Սյունե Առաքելյան