Սիները կրկնեց Աղասիի, Ֆեդերերի եւ Ջոկովիչի նվաճումը AusOpen-ում
Աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի թենիսիստ Յանիկ Սիները 15-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Ավստրալիայի բաց առաջնությունում։ Առաջին շրջանում նա հաղթել է աշխարհի 93-րդ ռակետ, ֆրանսիացի Հյուգո Գաստոնին, որը Սիների օգտին 6:2, 6:1 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը։
Յանիկ Սիները կրկնել է ամերիկահայ Անդրե Աղասու, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի եւ սերբ Նովակ Ջոկովիչի նվաճումը։ 21-րդ դարում միայն նրանց է հաջողվել է 15 անընդմեջ հաղթանակ տանել AusOpen-ում։