#Corner. Բայրամյանը` Հայաստանի հավաքականում, ռմբարկու Մխիթարյանը, Հայաստանի չեմպիոնները, Բերեզովսկու հարցազրույցը
NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 79-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։
Ավարտվեց Հայաստանի առաջնությունը։ #Corner-ը ներկայացնում է ռեպորտաժ «Արարատ-Արմենիա» — «Նոա» չեմպիոնական դիմակայությունից։
«Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Բարձրագույն խմբի չեմպիոն։
Խորեն Բայրամյանը կհամալրի Հայաստանի ազգային հավաքականը։ Կպատմենք ռուսական «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպանի անցած ճանապարհի մասին։
#Corner-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ռոման Բերեզովսկու հետ, որը մտադիր է կենտրոնանալ Հայաստանի հավաքականում իր աշխատանքի վրա։
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է փայլել Իտալիայի առաջնությունում՝ 4 խաղում խփելով 3 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։
Էդգար Բաբայանը՝ Դանիայի առաջնության լավագույն ասիստենտ, «Հոբրոյի» հայ կիսապաշտպանի գոլը ճանաչվել է ամսվա լավագույնը։
Իսպանական La Casa De Papel սերիալի հայ դերասան Հովիկ Կեուչկերյանն այցելել է հայրենիք եւ հանդիպել ազգային թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։
Մարզչական փոփոխություններ Հայաստանում, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը կտեղափոխվի «Նոա»։ Էրիկ Վարդանյանը Բարսելոնայում հանդիպել է Սերխիո Ագուերոյի հետ, Անդրե Կալիսիրը՝ շվեդական «Գյոտեբորգի» ավագ, Արամ Հայրապետյանի «չոր» հանդիպումները Իրանում։
Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշարի փոխարեն կներկայացնենք տեսանյութ՝ նվիրված մեր անպարտելի բանակին։
Միացեք #Corner-ի պաշտոնական էջերին Facebook-ում եւ Instagram-ում։