Կաշվե տաբատ, աքսեսուարներ. Քրիստինա Եղոյանի լուսանկարը
Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Քրիստինան սեւ հագուստ է կրում՝ կաշվետ տաբատ, վերնաշապիկ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, գլխազարդ։ Լուսանկարը մեկնաբանված չէ։
Օրերս հրապարակված կադրերում Քրիստինան արտահայտիչ շպարով էր. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ «Բարի, հանդուրժող եւ նվիրված եղեք ոչ բարի մարդկանց նկատմամբ. նրանք դրա կարիքն ամենից շատ ունեն…»,- մեկնաբանություններում գրել էր Քրիստինան, որի հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին արել։