Նովակ Ջոկովիչը հեռացել է Պրոֆեսիոնալ թենիսիստների արհմիությունից

0

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի չորրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը հեռացել է Պրոֆեսիոնալ թենիսիստների արհմիությունից (PTPA):

«Որոշել եմ հեռանալ, քանի որ հարցեր կան կազմակերպությունում թափանցիկությանը, կառավարմանը եւ իմ ձայնի եւ պատկերի կիրառմանը։

Իմ արժեքներն ու մոտեցումներն այլեւս չեն համընկնում կազմակերպության զարգացման ռազմավարությանը։

Ես կշարունակում եմ ուշադրություն դարձնել թենիսին եւ սպորտում ներդրումներին, որոնք կհամապատասխանեն իմ սկզբունքներին եւ ազնվությանը։

Բոլոր խաղացողներին մաղթում եմ լավագույնը, բայց ինձ համար այդ թեման փակված է»,- սոցիալական ցանցերում գրել է Ջոկովիչը։

Leave A Reply

Your email address will not be published.