ՀՖՖ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի թեկնածուները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը:
Մրցանակը սահմանել է ՀՖՖ-ն և նպատակ ունի արժևորելու Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստների և մարզիչների՝ մրցաշրջանի ընթացքում ունեցած ելույթներն ու կատարած աշխատանքը:
Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթի, այս մրցանակի հաղթողի հավակնորդների թվում չեն ընդգրկվում ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները և ազգային ու տարբեր տարիքային հավաքականները ներկայացնող մարզիչները: Հավակնորդներն են ոչ թե օրացուցային տարվա, այլ մրցաշրջանի ընթացքում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, նաև եվրագավաթներում առավել աչքի ընկած ֆուտբոլիստները և մարզիչները:
Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները
- Ալֆոնսե Կասսե Կոջո, «Արարատ-Արմենիա»
- Մաիլսոն Լիմա, «Արարատ-Արմենիա»
- Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
- Յուսուֆ Օտուբանջո, «Արարատ-Արմենիա»
- Մաքսիմ Մայրովիչ, «Նոա»
- Վլադիմիր Ազարով, «Նոա»
- Վալերիո Վիմերկատի, «Նոա»
- Վսևոլոդ Երմակով, «Շիրակ»
- Սոլոմոն Ուդո Իմե, «Շիրակ»
- Մորի Կոնե, «Շիրակ»
- Կարեն Մուրադյան, «Շիրակ»
- Դավիթ Մանոյան, «Շիրակ»
- Նիկիտա Բարանով, «Ալաշկերտ»
- Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
- Գուստավո Մարմենտինի, «Ալաշկերտ»
- Տիագո Գալվաո, «Ալաշկերտ»
- Ալեքսանդար Գլիշիչ, «Ալաշկերտ»
- Ջոնել Դեսիրե, «Լոռի ՖԱ»
- Վարդան Շահատունի, «Լոռի ՖԱ»
- Դենիս Դեդեչկո, «Արարատ»
- Եվգենի Կոբզար, «Ուրարտու»
- Կարեն Մելքոնյան, «Ուրարտու»
- Արթուր Միրանյան, «Փյունիկ»
- Արաս Օզբիլիս, «Փյունիկ»
- Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»
Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչի թեկնածուները
- Վարդան Մինասյան, «Արարատ-Արմենիա»
- Իգոր Պիկուշչակ, «Նոա»
- Վարդան Բիչախչյան, «Շիրակ»
- Դավիթ Կամպանյա, «Լոռի ՖԱ»
Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները:
Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք և կարող է քվեարկել միայն մեկ անգամ:
Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հուլիսի 29-ը՝ ժամը 18:00: Անվավեր են համարվելու այն քվեաթերթիկները, որոնք լրացված կլինեն քվեարկության կարգերի մեջ առկա դրույթների խախտումով: