«Չելսին» մոտ է Հավերցի հետ պայմանագիր կնքելուն
Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Լոնդոնի «Չելսիի» հետ:
The Athletic-ի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբը մոտ է 21-ամյա գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ համաձայնության գալուն:
Կայ Հավերցի հետ բանակցություններ վարում է անձամբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:
Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։