ՊՍԺ-ն կրկնեց «Բարսելոնայի» եւ «Բավարիայի» ռեկորդը
Ֆրանսիական ՊՍԺ-ն 6-րդ տիտղոսը նվաճեց օրացուցային տարվա ընթացքում՝ Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով հաղթելով Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Ֆլամենգոյին»։
ՊՍԺ-ն կրկնեց «Բարսելոնայի» եւ «Բավարիայի» ռեկորդը մեկ օրացուցային տարում նվաճած տիտղոսների քանակով, հաղորդում է Squawka-ն։
Կատալոնական ակումբը 6 տիտղոս նվաճել է 2009 թվականին, «Բավարիան»՝ 2020-ին։
Այս տարի ՊՍԺ-ն նվաճել է նաեւ Ֆրանսիայի չեմպիոնի, գավաթակրի, սուպերգավաթակրի տիտղոսները, Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։