Կիվու․ «Լիվերպուլում» կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել Սալահին

0

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն արձագանքել է Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի բացակայությանը հայտացուցակից։ «Ինտերն» ու «Լիվերպուլը» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում։

«Սալահը համաշխարհային մակարդակի խաղացող է, բայց նրանց խնդիրները մեզ չեն վերաբերվում։ Դա իմ հոգսը չէ։ «Լիվերպուլում» կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել Սալահին, եւ նրա բացակայությամբ էլ կպահպանեն բարձր մակարդակը՝ ինչպես այդ ակումբի ամբողջ պատմության ընթացքում։ Մենք խոսում ենք թիմերի, ոչ թե առանձին ֆուտբոլիստների մասին։ Մենք պետք է մտածենք նրանց թիմային որակների մասին, որոնք շատ են»,- Կիվուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Սալահը «Լիվերպուլի» հոլանդացի գլխավոր մարզիչ Առնե Սլոտին քննադատելու համար հեռացվել է հայտացուցակից։ Նախորդ երեք հանդիպումներում Սալահը չի ընդգրկվել մեկնարկային կազմում։

«Ինտեր» — «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին։

Leave A Reply

Your email address will not be published.