«Վաշինգտոն Փոստ»-ը ծաղրի առարկա է դարձել Քիմ Քարդաշյանին պաշտպանող հոդվածի համար

0

«Վաշինգտոն Փոստ»-ի վերջերս հրապարակված հոդվածը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում. Ջեֆ Բեզոսին պատկանող թերթը հրապարակել է Քիմ Քարդաշյանին պաշտպանող հոդված, այն բանից հետո, երբ նա չի հանձնել Կալիֆոռնիայի փաստաբանական քննությունը։

45-ամյա աստղը խոստովանել է, որ չի հանձնել քննությունը, չնայած երեք ամիս շարունակ օրական ինը ժամ սովորելուն։ «Իրականում, Քիմ Քարդաշյանը չհանձնեց քննությունը» վերնագրով հոդվածը գրել է Նյու Յորքի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Մաքս Ռասկինը։ Հեղինակը պնդում էր, որ աստղի ձախողումը «Քիմի ձախողումը չէր», այլ «քննության ձախողումը»։

Սակայն հոդվածը ծայրահեղ բացասական արձագանք է ստացել առցանց լսարանի կողմից։ Reddit-ի օգտատերերը հետաքրքրվել են. «Որքա՞ն է Քիմը վճարել «Վաշինգտոն Փոստ»-ին՝ իր ցածր IQ-ն պաշտպանելու համար», մյուսներն էլ կատակել են. «Հաշվի առնելով Բեզոսի և Քարդաշյանի մտերմությունը, կարծում եմ՝ նրանք դա արել են պարզապես բարեկամությունից դրդված»։ Քննադատները հոդվածը անվանել են «զզվելի և ողորմելի» և «անիմաստ PR հնարք»։ Մեկ մեկնաբանող նշել է, որ Քիմն ինքն է խոստովանել, որ օգտագործել է ChatGPT-ը քննությանը նախապատրաստվելու համար, և որ դա նույնպես դեր է խաղացել իր անհաջողության մեջ։

Բեզոսը Քարդաշյանի և նրա ընտանիքի ընկերն է։ Այս ամառ հայտնիները մասնակցել են միլիարդատիրոջ հարսանիքին Վենետիկում, իսկ վերջերս՝ Քրիս Ջենների 70-ամյակի խնջույքին Բևեռլի Հիլզի նրանց առանձնատանը։

Քիմն ինքը վեց տարի է՝ զբաղվում է իրավաբանական կարիերայով։ Արդյունքների հրապարակումից առաջ նա բողոքել է ChatGPT-ից, որը, նրա խոսքով, խանգարում է իրեն ճիշտ հանձնել քննությունները։ Անհաջողությունից հետո Քարդաշյանն ասել է, որ դա համարում է ուսումնական փորձ և պատրաստ է կրկին պատրաստվել և հաջորդ անգամ հանձնել քննությունը։

Leave A Reply

Your email address will not be published.