«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Լաուտարո Մարտինեսին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել աշխարհի չեմպիոն Արգենտինայի եւ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, հաղորդում է ESPN-ը։
Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի առաջնային նպատակը կենտրոնական հարձակվողի դիրքում լեհ Ռոբերտ Լեւանդովսկուն փոխարինող գտնելն է։ 28-ամյա Լաուտարո Մարտինեսը առաջնահերթային տարբերակ է։
Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 17 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։
Transfermarkt-ը Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։