Զիդանը խոսել է Ազարի առողջական վիճակի մասին

0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ վերադառնալ:

«Ազարն արդեն հաղթահարել է բոլոր խնդիրները և պատրաստ է խաղադաշտ վերադառնալ: Նա լիարժեք մարզումներ է անցկացնում և ցանկանում է օգնել թիմին առաջիկա խաղերում:

Կարծում եմ, որ Ազարը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության մնացած 4 հանդիպումներին, քանի որ նրա ներկայությունը շատ կարևոր է մեզ համար»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է Marca-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.