Ջեսի Ջեյը լաց է եղել՝ երեխայի կորստից 4 տարի անց վիժման մասին երգելիս. «Դա մի բան է, որին դուք չեք կարող պատրաստ լինել»

0

Ջեսի Ջեյը նոր հուզիչ երգ է ներկայացրել։

Ինչպես հաղորդում է People-ը, բրիտանացի երգչուհի-երգահանը հուզվել է Լոնդոնում իր նոր՝ «Don’t Tease Me with a Good Time» ալբոմի թողարկումից առաջ երգերից մեկը կատարելիս։ 

Ներկայացնելով իր նոր՝ «Comes in Waves» երգը՝ «Գրեմմի»-ի առաջադրված երգչուհին խոսել է երեխայի կորստից հետո ապրած վշտի մասին։

«Այսօր լրանում է երեխայիս կորստի չորրորդ տարին»,-ասել է Ջեսին հանդիսատեսին՝ The Daily Mail-ի կողմից հրապարակված տեսանյութում։ «Չգիտեմ՝ արդյոք որևէ մեկը նույն բանն է ապրել, բայց եթե դուք անցել եք, կամ ճանաչում եք ձեզ մոտիկ մեկին և տեսել եք դա, դա իսկապես սարսափելի բան է։

Դա մի բան է, որի միջով երբեք չես կարող իսկապես պատրաստ լինել անցնելու։ Այս երգը նախատեսված է նրանց համար, ովքեր այդ գրկախառնության կարիքն ունեն։ Հուսով եմ՝ այս երգը կօգնի ձեզ, ինչպես ինձ»,-շարունակել է երգչուհին։

Leave A Reply

Your email address will not be published.