Գիտնականները մատնանշել են դաջվածքների մահացու վտանգը

0

Լունդի համալսարանի (Շվեդիա) գիտնականները պարզել են, որ դաջվածքները կարող են մեծացնել մաշկի քաղցկեղի, ներառյալ՝ մելանոմայի առաջացման վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Epidemiology հանդեսում:

Գիտնականները վերլուծել են մելանոմայով ախտորոշված ​​20-60 տարեկան 2880 շվեդների տվյալները և համեմատել դրանք հիվանդությունից զերծ վերահսկիչ խմբի հետ: Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ դաջվածքների, մաշկի տեսակի, արևի ազդեցության և սոլյարիի օգտագործման վերաբերյալ: Մելանոմայի զարգացմանը նպաստող բոլոր գործոնները հաշվի առնելուց հետո, հետազոտողները դաջվածքներ ունեցող մարդկանց շրջանում ռիսկի փոքր, սակայն վիճակագրորեն նշանակալի աճ են հայտնաբերել. վերահսկիչ խմբի 20%-ի համեմատ մելանոմայից տառապող բուժառուների 22%-ը դաջվածքներ ուներ:

Գիտնականները նշում են, որ պատճառահետևանքային կապը դեռևս ապացուցված չէ, սակայն հնարավոր մեխանիզմն իմունային համակարգի արձագանքն է. գունանյութերի մասնիկներն օրգանիզմն ընկալվում է որպես օտար նյութեր և կարող են տեղափոխվել ավշային հանգույցներ: Ավելին, որոշ ներկանյութեր պարունակում են ազոգունանյութեր, որոնք, արևի լույսի կամ լազերի ազդեցության տակ, կարող են քայքայվել՝ վերածվելով պոտենցիալ քաղցկեղածին նյութերի:

Leave A Reply

Your email address will not be published.