Զինչենկոն ներողություն է խնդրել թիմակիցներից եւ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներից

0

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն ներողություն է խնդրել թիմակիցներից եւ ակումբի երկրպագուներից իր սխալի համար, որից հետո «Սաութհմեմփթոնի» անգլիացի հարձակվող Չե Ադամսը գրավել էր մանչեսթերյան թիմի դարպասը Անգլիայի առաջնության 33 տուրի խաղում։ «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր 0։1 հաշվով։

«Այսպիսի սխալներն անթույլատրելի են։ Ներողություն եմ խնդրում ամբողջ թիմից եւ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներից»,- Ինստագրամում գրել է Զինչենկոն։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում ուկրաինացի ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Leave A Reply

Your email address will not be published.